Աբդուլահ Գյուլ. «ԵՄ–ն խանգարում է մեր անդամակցությանը»
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Եվրամիության անդամներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին խանգարելու համար։
Նա հայտարարել է, թե Թուրքիայի ճանապարհին անարդար և արհեստական խոչընդոտներ են դրվում, սակայն հրաժարվել է հրապարակել այդ մեղադրանքների մանրամասները։ Գյուլը նաև խոստացել է, որ Թուրքիան պայքարելու է ԵՄ անդամ դառնալու համար և պատրաստակամություն է հայտնել կատարել դրա համար անհրաժեշտ բոլոր պահանջները։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ են ԵՄ երկու խոշորագույն պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, որոնք կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի գործուն կերպով պաշտպանեն խոսքի ու հավատքի ազատությունը։