Լրահոս

09.11.2010 10:29


Ժակ Շիրակը կկանգնի դատարանի առջև

 Նանտերա քաղաքի քննիչ Ժակ Գազոն դատարան դիմելու  որոշում է կայացրել։ Ֆրանսիայի նախկին ղեկավար Ժակ Շիրակը կկանգնի դատարանի առջև. նրան մեղադրում են ոչ միայն հանրային ունեցվածքը ծախսելու, այլ նաև կոռուպցիա կիրառելու համար։

Քննիչի կարծիքով՝ երբ Ժակ Շիրակը Փարիզի քաղաքապետն էր, 1990-1994թթ. աշխատանքային 7 շինծու տեղ է գրանցել, որպեսզի ֆինանսավորի իր «Միասնություն» կուսակցությունը։

Շիրակի փաստաբաններն արդեն ծանոթացել են Գազոյի որոշման հետ։

Ինչպես հաղորդում է «Газета.Ру»-ն, Ժակ Շիակը հերքել է բոլոր մեղադրանքները և նշել, թե այն ժամանակ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ ոչ մի օրենսդրական կարգավորում չի եղել։

 

Այս խորագրի վերջին նյութերը