Լրահոս

16.01.2017 21:13


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին՝ ժամը 11.10-ին, 1991 թ. ծնված Խաչո Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 29 փամփուշտ:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին՝ ժամը 10-ին, 1957 թ. ծնված Անատոլի Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՀՀ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 15-ին՝ ժամը 15.30-ին, 1967 թ. ծնված Ինեսսա Բ.-ն կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 107 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը