Լրահոս

16.01.2017 18:16


3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 22 ՃՏՊ

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 22 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 4 և թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 32, խարդախության 15, կողոպուտի, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը