Լրահոս

16.01.2017 14:44


Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենա

Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 16-ին, ժամը 10.29-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի մոտակայքում՝ ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.06-ին:

Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Lexus RX 350» մակնիշի 40 XX 044 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոտնակի երեսպատումը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը