Լրահոս

16.01.2017 15:46


Վթարային ջրանջատում է կատարվել Գյումրիում

Վթարային ջրանջատում է կատարվել Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին՝ ժամը 10.30-ին, դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքներում ջրամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը