Այսօր ժամը 15:00-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այն անց է կացվելու ի պաշտպանություն Երևանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի:
Ըստ նախապես տարածված հաղորդագրության, հանրահավաքը նաև նվիրված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին:
Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ, որը կսկսվի ՀԱԿ կենտրոնական գրասենյակից և կավարտվի Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:
Հանրահավաքում ելույթ է ունենալու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ հանրահավաք՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի