Լրահոս

17.01.2017 07:57


Կենտրոնական գերեզմանատան մոտ «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին

Կենտրոնական գերեզմանատան մոտ «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին

Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 CU 791 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գերեզմանատան արգելապատնեշին: Տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը