Լրահոս

17.01.2017 08:45


Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 16-ին, ժամը 14.08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 1695 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Վ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 16-ին, ժամը 13.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-21099 մակնիշի (վարորդ՝ Լ. Պ.) 45 DD 077 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Հունվարի 16-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Nissan March մակնիշի 34 AF 809 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը