ՀՀ պաշտպանության նախարարի արձագանքն Ալիևի հայտարություններին
Նոյեմբերի 8-ին Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորության ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին, նշել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություններ չեն: Ավելի լավ կլիներ, որ նրանք կարողանային վերահսկել իրենց ծառայությունն առաջին գծում, եւ այդպես ինքնագլուխ որոշումներ ընդունած «ոչ կայացած» այդ դիվերսանտները չթափանցեին մեր դիրքերը եւ չփորձեին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալել. իհարկե, նրանք իրենց արժանի հակահարվածն ստացել են... Մեզ համար տարօրինակ է, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է տեսնում այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո մեր միասնական, խաղաղ գոյատեւումը»:
Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են հակառակորդին պարտադրել խաղաղություն, որպեսզի «այդպիսի հայտարարությունները մնան լոկ հայտարարություններ»:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն