Լրահոս

17.01.2017 17:50


Անցած 1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 13 դեպք

Անցած 1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 13 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 13, խարդախության 8, ավտոմեքենա փախցնելու 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը