Լրահոս

09.11.2010 12:05


ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Ղազարյանը շատ վատ վիճակում է

ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Ղազարյանը շատ վատ վիճակում է

Այսօր առավոտյան ժամը 9-ից ՀԱԿ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա են անցկացնում «Golden Tulip Yerevan» հյուրանոցի դիմաց, որտեղ մեկնարկել է «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: Պիկետի մեկնարկից հետո Հայ ազգային կոնգրեսի մի քանի երիտասարդ ակտիվիստ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

 Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ասել է, որ միջազգային մասշտաբի միջոցառում է անցկացվում, և իրենք պարտավոր են պահպանել հասարակական կարգը:

Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, բերման է ենթարկվել 4 երիտասարդ։ Այժմ բերման ենթարկված երիտասարդները գտնվում են ոստիկանության բաժանմունքում, որտեղ եկել է նաև շտապօգնությունը։

-Ներսում չգիտենք ինչ է կատարվում։ Ըստ խոսակցությունների՝ Սարգիս Ղազարյանը շատ վատ վիճակում է, ծեծի է ենթարկվել։ Երբ շտապօգնությունը եկավ, հետ էին ուղարկում, չէին թողնում, որ մոտենա երեխեքին։ Հետո, երբ երեխեքը գոռում էին, զգացինք, որ իրավիճակը լուրջ է։ Շտապօգնությունը պնդեց, որ մենք ստորագրենք, իրենք գնան։ Սակայն քանի որ կանչը ոստիկանության կենտրոնի բաժնից էին ստացել, մենք դրսից պնդեցինք, որ շտապօգնությունը ներս մտնի։ Հիմա արդեն մոտ 40 րոպե է՝ ներսում է շտապօգնությունը։ Եթե որևէ բան չկար, կարող էր ներս մտնել և դուրս գալ,-ասել է Տ. Առաքելյանը։

Այդուհանդերձ, ՀԱԿ պիկետը շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը