Լրահոս

18.01.2017 12:55


Սևակ Խանաղյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ընդունելության համար (լուսանկար)

Սևակ Խանաղյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ընդունելության համար (լուսանկար)

Հունվարի 12-ին ուկրաինական «X Factor» մրցույթում հաղթող ճանաչված հայազգի Սևակ Խանաղյանը ժամանել էր Երևան։ Իր չորսօրյա հագեցած գրաֆիկի ընթացքում Սևակը հասցրել է հանդես գալ մենահամերգով, հանդիպել լրագրողների և իր երկրպագուների հետ, ինչպես նաև այցելել իր հայրենի քաղաք՝ Տաշիր։

Սևակ Խանաղյանը Հայաստանում եղած ամբողջ ընթացքից մի դրվագով կիսվել է «Instagram»-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար երկրպագուների հետ։

«Հայաստա՛ն, շնորհակալություն ընդունելության համար։ Այս չորս օրն ամբողջ կյանքում կհիշեմ»,–այսպես է Սևակը մակագրել լուսանկարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը