Լրահոս

18.01.2017 17:54


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 17-ին՝ ժամը 15.40-ին, Երևանի Նալբանդյան թիվ 50 հասցեի «ԳԱԶ-32021» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին, որը մնացել է ավտոմեքենայի ու պատի միջև՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին՝ ժամը 20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին՝ ժամը 07.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ բախվել է գովազդային վահանակի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին՝ ժամը 15.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Կոշ-Լեռնարոտ ճանապարհի 3-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և նշված հատվածում առկա կամրջից ցած ընկել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը