Լրահոս

09.11.2010 13:45


Պատմաբան. «Թուրքիան դեմոնստրատիվ քայլերի է գնում»

Պատմաբան. «Թուրքիան դեմոնստրատիվ քայլերի է գնում»

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քարտուղար, վիրտուալ հայագիտության և տեղեկատվության գիտակազմակերպական  բաժնի վարիչ, պատմաբան Ալիկ Ղարիբյանը խոսելով Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից  Հայաստանը հանելու մասին՝ ասել է, թե վերջին զարգացումները ցույց են տալիս, որ եվրաինտեգրման ճանապարհին, իր իբրև թե ժողովրդավարական բնույթը ցույց տալու նպատակով, Թուրքիան փորձում է «PR» գործղություններ կազմակերպել։

Ըստ նրա՝ Թուրքիայի գործողությունները հակասում են իրար, քանի որ սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Հայաստանը հանելն ու միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ ռազմական գաղտնի պայմանագիր ստորագրելը կամ Նախիջևանում գործարար համաժողով անցկացնելը հնարավոր չէ համատեղել։

-Եվրոպական կառույցների կողմից ճնշում կա Թուրքիայի վրա, և այդ ճնշումը երևաց նաև Գերմանիայի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության  խնդրի  կրկին նորովի քննարկումից։ Եվ կարծում եմ, որ Թուրքիան, իր վրա կրելով այդ ճնշումները, փորձում է դեմոնստրատիվ քայլեր իրականացնել և ցույց է տալիս, թե ինքը քայլեր  է կատարում, որ Հայաստանին հանի իր համար սպառնալիք ներկայցնող երկրների ցանկից։ Իրականում սա կազմակերպված մեծ խաղ է՝ հնարավոր զիջումներից խուսափելու համար,-նշել է Ալիկ Ղարիբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը