Լրահոս

18.01.2017 15:18


Արտաքին լուսավորման սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա

Արտաքին լուսավորման սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա

Հունվարի 18-ին՝ ժամը 11.40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցից դեպի Քանաքեռ ՀԷԿ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ղափանցյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի 68 ՕՕ 218 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքեանան (վարորդ՝ 1957 թ. ծնված Ա. Թ.) բախվել է էլ. լարերին, ինչի հետևանքով արտաքին լուսավորման սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա, մոտակա էլ. սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ (տուժածներ չկան):

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել էլ.լարերը ճանապարհի երթևեկելի հատվածից և կարգավորել երթևեկությունը` մինչ համապատասխան ծառայությունների աշխատակիցների մոտենալը:

Այս խորագրի վերջին նյութերը