Լրահոս

18.01.2017 15:22


Հրդեհ Գյումրու Ա. Մանուկյան փողոցում

Հրդեհ Գյումրու Ա. Մանուկյան փողոցում

Հունվարի 18-ին՝ ժամը 12.35-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ դատարանի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Opel Vectra» մակնիշի 96 AA 444 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ա.) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.47-ին:

Այս խորագրի վերջին նյութերը