Քաղաքական

18.01.2017 15:49


Ստեփան Մարգարյան. «Ձգտում ենք միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորել»

Ստեփան Մարգարյան. «Ձգտում ենք միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորել»

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ այժմ աշխատում են միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու ուղղությամբ:

«Արդեն երևում է, որ արդեն մի քանի դաշինքներ են մասնակցելու, դա արդեն զգացվում է: Ժամանակը շատ դինամիկ է, հնարավորություն կա նաև ավելի լավ համախմբում իրականացնելու: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ դա լինի», - նշեց Մարգարյանը՝ հավելելով՝ նպատակը այն է, որ ընտրությունների ժամանակ հստակ երկու կողմ լինի՝ իշխանություն և միասնական ընդդիմություն։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ըստ Մարգարյանի, այլ ուժերի հետ էլ է բանակցել։ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դաշինքում չի լինի, նա քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել։

Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ողջունում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը