Դավիթ Ջամալյան. «Թուրքիայի այս PR ակցիաները կարող են մոլորեցնել մեր հանրությանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան, ՀՀ ՊՆ-ին կից հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը խոսելով Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Հայաստանը հանելու մասին՝ ասել է, թե վերջին տարիներին գերտերությունների քաղաքականության մեջ դիվանագիտությունն ու քարոզչությունը միաձուլված են հանդես գալիս և շատ հաճախ ընդունվում են քաղաքական որոշումներ՝ զուտ քարոզչական նպատակներով։
-Եթե խոսքը դիրքորոշումների փոփոխության մասին է, և եթե թրքական վերնախավը ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և չի ընկալում մեզ իբրև թշնամի, ապա տրամաբանորեն պետք է որ մեզ ոչինչ չխանգարի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն։ Բայց խարդավանքի նման մի բան եմ տեսնում ես այստեղ՝ դիվանագիտական-քարոզչական խաղ,-նշել է նա։
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ այստեղ հոգեբանական խնդիր էլ կա, և եթե Թուրքիան իսկապես մեզ թշնամի չի դիտարկում, ապա պետք է պաշտոնական խողովակներով ազդի հանրային տրամադրությունների վրա և հայերի նկատմամբ հանդուրժողականություն թելադրի, բայց այդպիսի բան ոչ միայն չի նկատվում, այլև պետական քաղաքականության մեջ էլ հակասականություն կա։
-Ես երբեք այն պատրանքին չեմ տրվել, թե Թուրքիայի այս «PR» ակցիաները կարող են մոլորեցնել մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Իհարկե այդպես չէ, բայց հանրային դիրքորոշում մեզանում կարող են ձևավորել այն առումով, որ հանրությունը կարող է և մոլորվել, որ իսկապես մի բան փոխվել է։ Հիմա, որպեսզի մենք չտրվենք այդ խարդավանքին, և մոլորություն տեղի չունենա մեր հանրային գիտակցության մեջ, մենք պետք է հետևողականորեն ուշի-ուշով հետևենք թրքական քաղաքականությանը,-նշել է նա։
Դավիթ Ջամալյանը կոչ է արել ուշադիր նայել Արարատ լեռան ստորոտին և հետևել, թե այնտեղ տեղակայված թրքական ռազմաբազաները երբ կանհետանան։
-Երբ անհետանան, ուրեմն Թուրքիայի ընկալումների մեջ ինչ-որ բան փոխվել է,-նշել է նա։

7or.am