Լրահոս

19.01.2017 11:46


«Իդեալ»–ի մոտ «Mercedes»–ը բախվել է չշահագործվող խանութի պատին. կան տուժածներ

«Իդեալ»–ի մոտ «Mercedes»–ը բախվել է չշահագործվող խանութի պատին. կան տուժածներ

Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 34 FL 770 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ռոստոմի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող չշահագործվող խանութի պատին. վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Փրկարարները վարորդ Պ. Հ.-ին և ուղևոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Պ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ. Ս.-ինը՝ կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը