Լրահոս

19.01.2017 12:28


«Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել․ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են»

«Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել․ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են»

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել այսօր և վաղը զգուշավոր լինել․ ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են։

Այդ մասին մեդիափորձագետը գերլ է «Facebook»-ի իր էջում։

««Սև հունվարն» են նշում՝ հունվարի 20-ը։ Այս տարի միայն կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում, նաև՝ սոցցանցերի օգտատերերը»,-գրել է նա։

Ս. Մարտիրոսյանը հորդորել է չսեղմել պատահական հղումների վրա և անպայման փոխել գաղտնաբառը, եթե այն օգտագործվում է այլ տեղերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը