Լրահոս

08.01.2010 14:43


Իրականցվեց Թբիլիսի-Մոսկվա առաջին չվերթը

Իրականցվեց Թբիլիսի-Մոսկվա առաջին չվերթը

Երկարատև ընդմիջումից հետո այսօր Ռուսաստանի և Վրաստանի միջև իրականացվել է առաջին չարթերային չվերթը։ Վրացական АПА գործակալությունը հաղորդում է, որ Թբիլիսի-Մոսկվա չվերթը իրականացվել է վրացական Airzena Georgian Airways-ին պատկանող Boeing-737 ինքնաթիռով։ Չվերթից օգտվել է 80 ուղևոր։ Airzena Georgian Airways-ի տնօրեն Տամազի Գաիաշվիլին հայտնել է, որ չվերթը հնարավոր է դարձել շնորհիվ ռուսական կողմի հետ կես տարի տևած բանակցությունների։

Նշենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել էր 2006թ. հոկտեմբերին։ 2008թ. չվերթները վերականգնվել էին, սակայն նույն թվականի օգոստոսյան պատերազմի պատճառաով կրկին դադարեցվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը