Լրահոս

19.01.2017 22:37


Ահազանգել է, որ ավտոկանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողնում

Ահազանգել է, որ ավտոկանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողնում

Հունվարի 17-ին՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ծաղկահովիտ գյուղի ավտոկանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


Այս խորագրի վերջին նյութերը