Լրահոս

19.01.2017 14:48


Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Թումանյանի, Տաշիրի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի տարածաշրջանի Երևան–Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը