Գլենդեյլի ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսել է համերգաշրջանը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Գլենդեյլի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը' Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:
Նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է' Խաչատուր Ավետիսյանի որդին: Հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել Գլենդեյլի ֆիլհարմոնիկը, որի կորիզը կազմում են հայաստանցի երաժիշտները: Նվագախումբն արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն հայ, այլեւ ամերիկացի երաժշտասերների շրջանում: Դրա վկայությունն են ամերիկյան առաջատար պարբերականներում լույս տեսած հոդվածներն ու նաեւ' կիրակնօրյա համերգի մեծ հաջողությունը լեցուն դահլիճում:
Ծրագրում ընդգրկված էին հայ եւ օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ'Բախ, Ալթունյան, Բիզե, Ռոսինի, Մոցարտ:
Այս համերգով ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսեց երկրորդ համերգաշրջանը, որի ընթացքում կունենա վեց համերգ: Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Միքայել Ավետիսյանի ջանքերով նվագախմբի համերգների ծրագրերում մշտապես կընդգրկվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: