Լրահոս

19.01.2017 15:34


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 18-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին նյութեր են ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդուն` պատճառելով վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 22.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 22/4 հասցեում գտնվող խանութի պատին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 16.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 12/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի ՈԿՖ բանավանի 53-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 2 ուղևորները, «Մերսեդես Բենց Ե 190»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում՝ «Բազե» հանրախանութի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՋՄՍ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին՝ ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա և «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտոր:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը