Լրահոս

19.01.2017 15:43


Նուբարաշենի խճուղի և Դավիթ-Բեկ փողոցի խաչմերուկում բախվել են «Reno Logan»–ն ու «Lada Priora»–ն

Նուբարաշենի խճուղի և Դավիթ-Բեկ փողոցի խաչմերուկում բախվել են «Reno Logan»–ն ու «Lada Priora»–ն

Հունվարի 19-ին, ժամը 14.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի և Դավիթ-Բեկ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Reno Logan» մակնիշի 35 CM 415 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Վ. 1943 թ. ծնված) և «Lada Priora» մակնիշի K898BM50 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Վ՚) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Վ.-ը (2008 թ. ծնված) հոսպիտալացվել է Մուրացան ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ժամը 15.00-ին «Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը