Հմայակ Հովհաննիսյանը թիվ 10–ը ընտրատարածքի ընտրություններում հաղթելու 100%–ոց հնարավորությո՞ւն ուներ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով հանել էր իր թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքից, «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իր այդ քայլից հետո ԱԺ լրացուցիչ ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ապահովված է։
-Ես այս ընթացքում ակտիվացրեցի իմ ընտրազանգվածը, այն ընտրազանգվածը, որը ցանկանում էր ինձ տեսնել ԱԺ-ում։ Իմ ուղերձով պետք է ասեմ, որ նպաստեցի, որ այդ ընտրազանգվածը գա ընտրության, իսկ այսօր ամենակարևորը ակտիվ մասնակցությունն է։ Եթե յուրաքանչյուրն իր քվեին տեր կանգնի, ապա այդ քվեները չեն կեղծվի։ Տեխնիկապես շատ դժվար է քվե կեղծել, եթե մասնակցությունն ու ակտիվությունը մեծ է,-ասել է նա։
Նա նշել է, որ իր կարծիքով ընտրությունների արդյունքները լինելու են դրական, քանի որ իր քայլից հետո բողոքավոր ընտրազանգվածը համախմբվել է։
-Ես լիահույս եմ, որ իշխանություններն այնուամենայնիվ չեն կարողանալու այս անգամ կեղծել՝ հաշվի առնելով այն, որ առաջին անգամ բողոքավոր, ընդդիմադիր ընտրազանգավածը չի տրոհվել, քանզի մեր իրականության մեջ առաջին անգամ «ֆավորիտ» երկու թեքնածուներից մեկը, այսինքն ես, ով ուներ ծանրակշիռ շանսեր հաղթելու, և այդ հաղթանակը 100%-ոց էր, իր թեկնածությունը հանեց՝ հիմնավորելով իր այդ քայլը բարոյական նկատառումներով։ Դա շատ կարևոր է,-նշել է Հմայակ Հովհաննիսյանը։
Այն հարցին, թե եթե ընտրություններն առանց կեղծիքի անցնեն, դա ի՞նչ կարող է նշանակել, նա պատասխանել է, թե այդ մասին պետք է խոսել ընտրություններից հետո։
-Սա ընտրություն չէ, սա իր էությամբ հանրաքվե է, որովհետև քարոզարշավն անցնում էր զուգահեռ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, և այստեղ ժողովուրդը, այսիքն 10-րդ ընտրատարածքի ընտրողները, ստանձնելու են երդվյալ ատենակալաների դերը։ Սա անձի ընտրություն չէ,-հավելել է Հմայակ Հովհաննիսյանը։

Հեղինե Հարությունյան