Լրահոս

19.01.2017 17:09


Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել

Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել

Հունվարի 19-ին՝ ժամը 14.13-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ապարան-Մարտունի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Ս. Հ.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը