Լրահոս

20.01.2017 09:46


Մի շարք ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է

Մի շարք ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Ապարանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը