Լրահոս

20.01.2017 09:48


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Հունվարի 20-ին՝ ժամը 02.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 34 QS 939 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) (3 ուղևոր):

***

Հունվարի 20-ին՝ ժամը 00.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Պ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZD 973 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը