Լրահոս

20.01.2017 09:51


Վանաձորում «BMW»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Վանաձորում «BMW»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Հունվարի 20-ին՝ ժամը 01.22-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Դ.-ին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Թ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 02.01-ը իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը