Լրահոս

20.01.2017 12:12


Հրդեհ է բռնկվել Գյումրիի հագուստի վերանորոգման արհեստանոցում

Հրդեհ է բռնկվել Գյումրիի հագուստի վերանորոգման արհեստանոցում

Հունվարի 20-ին, ժամը 09.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագածի փողոցում՝ հագուստի վերանորոգման արհեստանոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածի փողոցի թիվ 3/2 հասցեում՝ հագուստի վերանորոգման տաղավարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.08-ին, մարվել՝ 10.42-ին:

Այրվել են տաղավարի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 7 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը