Լրահոս

20.01.2017 17:15


Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է գողության 16 դեպք

Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է գողության 16 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 16, խարդախության 8, հարկերից խուսափելու 1, կողոպուտի և յուրացման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը