Լրահոս

20.01.2017 19:30


Երկու հրացան, երկու ատրճանակ, նռնակ, պահունակ և 96 փամփուշտ՝ կամավոր

Երկու հրացան, երկու ատրճանակ, նռնակ, պահունակ և 96 փամփուշտ՝ կամավոր

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1937 թ. ծնված Ռոզիկ Ա.-ն և կամավոր հանձնել «ԻԺ 37» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով ողորկափող որսորդական հրացան, մեկնարկային ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԶԴՊ» գրառմամբ արկ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր մմ տրամաչափի 96 փամփուշտ:

***
1983 թ. ծնված Էմին Գ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը