Լրահոս

20.01.2017 18:50


Երթուղայինում գրպանից գումար էր գողացել

Երթուղայինում գրպանից գումար էր գողացել

Հունվարի 19-ին՝ ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 22 երթուղու ավտոբուսում 1992 թ. ծնված Մուշեղ Շ.-ի գրպանից գողացել է 53.000 դրամ, 1.000 ռուբլի և վրացական 5 լարի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը