Լրահոս

20.01.2017 21:34


Սպառնալիքներ, գույքի անձեռնմխելիության խախտում, խուլիգանություն

Սպառնալիքներ, գույքի անձեռնմխելիության խախտում, խուլիգանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 19-ին՝ ժամը 9.30-ին, Երևանի Ազատության պողոտայի 10 շենքից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի, 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի և 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները հունվարի 18-ին՝ ժամը 12.20-ին, Գետք գյուղի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2016թ. հոկտեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը