Լրահոս

09.11.2010 14:23


Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան, ՀՀ ՊՆ-ին կից հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի՞ է հավատալ Թուրքիայի և Շվեյցարիայի նախագահների այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի միջև լուռ բանակցություններ են ընթանում՝ ասել է.

-Եթե հիմնվենք մեր պաշտոնական աղբյուրների տեղեկությունների վրա,  ապա նման բա չկա։ Թե ինչո՞ւ է  նման արտահոսք եղել և ի՞նչ նպատակ ունի՝ սա այլ խնդիր է, բայց կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը մեզ հետ անկեղծ է, որովհետև եթե նման ստվերային բանակցություններ տարվեն՝ վաղ թե ուշ հայտնի է դառնալու։ Կարող է պատահել, որ խոսքը վերաբերի ինչ-որ հայ-թրքական ռեանիմացիայի խնդրին, և այդ հայտարարությունները կարելի է այս համատեքստում դիտարկել, բայց տվյալ պարագայում հիմքեր չեմ տեսնում չվստահելու մեր  դիվանագիտությանը։

Ասուլիսին ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ այս հարցին պատասխանելով ասել է, թե Թուրքիայի նախագահը եվրոպական կառույցների ղեկավարների հետ հանդիպման մեկնելու ժամանակ է նման հայտարարություն արել, որովհետև համապատասխան ֆոն պետք է ձևավորեր հանդիպումից առաջ, քանի որ բոլոր գերտերությունները հիասթափված են  Թուրքիայի գործողություններից։

-Իսկ Շվեյցարիան միջնորդ երկիր է, և նրա նախագահը կարող է առանձին-առանձին բանակցություններ ունենալ Հայաստանի և Թուրքիայի հետ՝ ապահովելով գործընթացի շարունակականությունը, բայց բուն հայ-թրքական բանակցային գործընթացին դա չի վերաբերում,-հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը