Լրահոս

09.11.2010 14:17


Քննարկվել է «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում օմբուդսմենի հեղինակած «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։ Քննարկամանը հրավիրված չէր Հայ ազգային կոնգրեսը։
Ըստ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գևորգ Կոստանյանի՝ նոր օրենքով կբացառվի որևէ պետական կառույցի անօրինական գործողությունը։

Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ գործող օրենքով  չնչին իրավախախտում կարող է հիմք լինել որպեսզի դադարեցվեն հանրահավաքները։ «Այս նոր օրենքով դա այլևս կարևոր չի լինի։ Ծայրահեղ դեպքերում կարելի է դադարեցնել հարահավաքը, եթե այլ հնարավորություն չկա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։ Նոր նախագծով, եթե լիազոր մարմինն անգամ չպատասխանի հավաքի կազմակերպիչներին, նրանք կարող են գնալ և անցկացնել իրենց միջոցառումը»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Այս խորագրի վերջին նյութերը