Արամ Մանուկյան. «Այս պահին բոլորը գտնվում են դատաբժշկական քննության մեջ»
Այսօր՝ ժամը 12-ից սկսած, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ տեղի է ունենում ՀԱԿ-ի պիկետը։
Ինչպես «7օր»-ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, պիկետի նպատակն այն է, որ համաժողովի մասնակիցները, որոնք նաև մարդու իրավունքների ոլորտի մասնագետներ են, իմանան Հայաստանի մասին, քանի որ Եվրամիությունը Հայաստանի հետ ունի ծրագրեր և պայմանավորվածություններ, որոնք հիմնվում են նաև ժողովրդավարության վրա։
-Եթե Հայաստանը չլինի ժողովրդավար, անիմաստ է կատարել այն ծրագրերը, որոնք Եվրամիությունը նախատեսում է։ Մեր նպատակն է ցույց տալ մարդու իրավունքների այսօրվա վիճակը, որն իրենք էլ շատ լավ գիտեն, մասնավորապես՝ 10 զոհերի չբացահայտման մասին, 12 քաղբանտարկյալների մասին, և շատ ակնառու էր նաև այսօրվա դեպքը,-ասել է Ա. Մանուկյանը։
Հիշեցնենք, որ պիկետի մասնակից երիտասարդներից 4-ին ոստիկանությունն առավոտյան բերման է ենթարկել։ Այժմ նրանք գտնվում են բաժանմունքում։
-Մարդու իրավունքների ոտնահարումն այս իշխանությունների համար մի բաժակ ջուր խմելու նման մի բան է։ Անգամ իրենց զգոն չեն պահում՝ իմանալով հանդերձ, որ ԵՄ-ի պատասխանատուներն են այստեղ։ Շատ լավ է. իշխանություններն օգնում են մեզ ապացուցելու, որ ոստիկանությանը բացարձակ պետք չէ, թե երկրում ինչ է կատարվում, և իշխանություններն իրենք ապացուցեցին, որ թքած ունեն ժողովրդավարություն ասածի վրա. կարող են խաղաղ ցուցարարներին հանգիստ ոստիկանություն տանել, ծեծել և այլն,-նշել է Արամ Մանուկյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ բերման ենթարկված երիտասարդների հետ կապված՝ ինքը կապի մեջ է մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ, ով ասել է, թե դժվարությամբ ներս է մտել, հանդիպել է տղաների հետ, արձանագրել է նրանց վրա եղած բռնության հետքերը, ինչպես նաև այն, որ փաստաբաններին ներս չէին թողնում։
-Այս պահին բոլորը գտնվում են դատաբժշկական քննության մեջ՝ եզրակացություն կազմելու, թե ինչ ֆիզիկական բռնություն են իրականացրել նրանց նկատմամբ,-ասել է Արամ Մանուկյանը։

7or.am