Լրահոս

09.11.2010 15:43


ԱՊՀ գործադիր քարտուղար. «Ռուսաստանը ձգտում է օգնել երկու եղբայրական հանրապետություններին»

ԱՊՀ գործադիր քարտուղար. «Ռուսաստանը ձգտում է օգնել երկու եղբայրական հանրապետություններին»

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Ադրբեջանում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտում է օգնել երկու եղբայրական հանրապետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին ՝ լուծելու արցախյան հակամարտությունը։

-Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Սկսվել են նախագահաների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան)  եռակողմ հանդիպումները, և դրանք շարունակվում են արդեն  երկու տարի։ Վերջին հանդիպումն Աստրախանում էր, որտեղ կողմերը համաձայնության են եկել զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, և դա երկու կողմերի դիրքորոշումների մոտեցման գործնականում առաջին քայլն էր։ Դրանք ոչ մեծ քայլեր են, սակայն սրա հետ մեկտեղ քննարկվում են նաև հարցեր գրավյալ տարածքների ազատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի, նաև Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման վերաբերյալ,-ասել է Լեբեդևը։

 

Այս խորագրի վերջին նյութերը