Լևոն Զուրաբյան. «Ռեժիմը սարսափած է այդ հանգամանքից, և որոշել է ամեն գնով այս ընտրության դեմն առնել»
Ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե յուրաքանչյուր նոր ընտրություն, որին մասնակցում են իրենք, «ավազակապետության համար մի լուրջ ցնցում է»։
-Նիկոլի հայտնվելուց ԱԺ-ում սրանք ուղղակի սարսափած են։ Եվ, իսկապես, պատկերացրեք Նիկոլին ԱԺ-ում։ Նիկոլն իր հետևողականությամբ և դուխով, որից օրինակ պետք է վերցնենք, ամեն օր փչացնելու է նրանց տրամադրությունը և ավազակապետական խրախճանքը,-ասել է նա։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ իշխանությունները որոշել են ամեն գնով այս ընտրության դեմն առնել։
-Մի այսպիսի տեղեկություն կա, որ վերջերս մի հավաք է եղել, որին ներկա են եղել ՀՀ ոստիկանապետը, տարբեր իրավական մարմինների ներկայացուցիչներ։ Այդ հավաքի ժամանակ ասվել է հետևյալը. «Մեր պատվի գործն է, որ Նիկոլը չանցնի»,-ասել է նա։
Լևոն Զուրաբյանի կարծիքով, սակայն, պատիվը նրանք կորցրել են մարտի 1-ին։
-Իսկ եթե իրավապահ մարմինների մեջ դեռ կան մարդիկ, որոնք պահպանել են պատիվ կամ արժանապատվություն, նրանք վաղը չէ մյուս օրը գնալու են և քվեարկելու են հօգուտ Նիկոլ Փաշինյանի,-հավելել է ՀԱԿ համակարգողը։

7or.am