Լրահոս

09.11.2010 16:43


Ռոստովի նահանգապետը պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով

ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պարգեւատրում է ակադեմիայի ոսկե մեդալով Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 9:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում (Բաղրամյան 24 հասցեում):

Ներկայումս Ռոստովի նահանգի գիտության կենտրոնների հետ ակտիվ համագործակցում են ՀՀ ԳԱԱ-ի Մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը