Կալանքի վերաբերյալ դատական նիստն Անդրիաս Ղուկասյանը բոյկոտում է
Հայաստանի լրագրողները հուլիսի 29-ին ցուցաբերեցին բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ և համարձակություն` Սարի թաղում և Խորենացի փողոցում խաղաղ ցուցարների դեմ ոստիկանության և վերջինիս հետ համագործակցող քաղաքացիական հագուստով սադրիչ-գրոհականների ապօրինի գործողությունների լուսաբանման ժամանակ: Այդ օրը լրագրողներից շատերը դարձան բռնության զոհ, բայց ողջ հանրությանը ցույց տվեցին, թե ինչպես են բարձրաստիճան ոստիկանները համակարգում սադրիչների գործողությունները քաղաքացիների դեմ բռնություն հրահրելու նպատակով:
Արդեն 6 ամիս է, ինչ ԶԼՄ-երի կողմից հրապարակված տեսագրություններում բացահայտված են Սարի թաղում տեղի ունեցածը, սակայն առ այսօր իմ և իմ ընկերների դեմ շինծու մեղադրանքով դատավարությունների ժամանակ քննիչները, դատախազները և դատավորները հրաժարվում են ընդունել այդ տեսագրությունները որպես գոյություն ունեցող ապացույցներ: Նույնիսկ երբ դատարանը ստիպված է լինում հետազոտել այդ տեսագրությունները և դատավորները սեփական աչքերով տեսել են, որ մեզ ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են, իսկ դրա հիմքում դրված ոստիկանների ու գործակալների ցուցմունքները` ակնհայտորեն սուտ, նրանք իրենց որոշումներում թաքցնում են այդ տեսագրությունները հետազոտելու փաստը, չնշելով անգամ դրանց առկայության մասին: Դատարանը նույն ճակատագրին է արժանացնում նաև իրականությունը ներկայացնող բազմաթիվ լրագրողների և հավաքի մասնակիցների ցուցմունքները, հրաժարվելով պահանջել և հետազոտել այդ ապացույցները:
Քանի որ դատարանն իր այդ գործողություններով ինձ առ այսօր զրկում է ապօրինի մեղադրանքից և կալանավորումից պաշտպանվելու բոլոր արդյունավետ միջոցներից, թողնելով միայն նիստերին ձևական մասնակցելու հնարավորությունը, ի բողոք դրա ես հրաժարվում եմ մասնակցել կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ 25.01.2017 թ. դատական նիստին:

Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ