Լրահոս

24.01.2017 10:05


Հրդեհ Մարալիկ քաղաքում

Հրդեհ Մարալիկ քաղաքում

Հունվարի 23-ին՝ ժամը 18.16-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել՝ 19.21-ին:

Այրվել է Յ. Դ.-ին պատկանող խորդանոցում պահեստավորված ծղոտ (մոտ 300 կգ):

Այս խորագրի վերջին նյութերը