Լրահոս

24.01.2017 10:10


ՃՏՊ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում

ՃՏՊ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում

Հունվարի 23-ին՝ ժամը 21.00-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ամերիկյան փողոցում՝ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում, «Nissan Teana» մակնիշի 89 DD 088 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ Ս. և ուղևոր Դ. Դ.-ը (1989 թ. ծնված) արգելափակվել են ավտոմեքենայում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. և Դ. Դ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը