Հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով' 106, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, որն իրականացվել է նաև տոների ընթացքում: Համաձայն մոնիթորինգի տվյալների հիվանդացությունը նվազել է: 2009թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Նկատելի նվազել են նաև շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքներ են տարածվում: ԶԼՄ-ներով բնակչության իրազեկման աշխատանքներ են իրականացվում:
Շուրջօրյա գործում է առողջապահության նախարարություն թեժ գիծ' երկու հեռախոսահամարներով:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության կրթօջախներում վերսկսվելու է ուսումնական գործընթացը և առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ պետք է խստորեն իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելմանը.
հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
եթե հիվանդ եք' մնացեք տանը
մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին
հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանի մեջ