Լրահոս

24.01.2017 10:20


Վարդաշենում մառան է այրվել

Վարդաշենում մառան է այրվել

Հունվարի 24-ին, ժամը 01.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ 02.49-ին: Այրվել են տանը կից մառանն ամբողջությամբ՝ 10 քմ, կուտակված փայտ ու կենցաղային իրեր՝ 0.5 խմ:

Այս խորագրի վերջին նյութերը