Լրահոս

24.01.2017 10:42


33-ամյա կին վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև՝ բախվել պատին. կան վիրավորներ

33-ամյա կին վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև՝ բախվել պատին. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, որից հետո վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վրաերթ-վթարից հետո Գ. Մանուկյանը և ուղևոր՝ Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 26-ամյա Սեդա Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթի ենթարկված Ա. Արշակյանը՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներից Ս. Խալաթյանն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը