Լրահոս

09.01.2010 15:52


Լևոն Տեր–Պետրոսյան. «Չի՛ մարելու այս շարժումը»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Չի՛ մարելու այս շարժումը»

Այսօր տեղի ունեցած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարին մասնակցող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասել է, որ իրենք սկսում են պայքարը, և ցանկություն է հայտնել, որ բոլոր հոռետեսներն ու չարագուշակները տեսնեն, թե հունվարի 8-ին կայացած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, ինչ ոգևորություն է առաջացրել։

-Չի՛ մարելու այս շարժումը. հակառակը՝ օր օրի մեծանալու է, որովհետև շարժումը, ընդդիմությունը մարելու, նվազելու մեկ ձև ունի՝ իշխանության հաջողությունները։ Այս իշխանությունը որևէ հաջողություն այս վերջին երկու տարում չի արձանագրել (սա շատ մեղմ է ասված). արձանագրել են միայն պարտություններ, միայն խայտառակություններ և՛ ներքին, և՛ միջազգային ասպարեզում, և՛ տնտեսության բնագավառում։ Ես բացարձակապես չեմ տեսնում որևէ քայլ, որ այս իշխանությունը կարողանա ինչ-որ հաջողություն արձանագրել։ Նրանք այդպիսի նպատակ էլ չունեն։ Եթե նպատակ ունենային, խնդիր դնեին, հնարավոր չէր, որ դա տեղի չունենար։ Նրանց նպատակն այս երկիրը թալանելն է։ Ուրիշ որևէ մտածմունք, գաղափար, իդեալ գոյություն չունի բացարձակապես։ Չգիտեմ, ես տնտեսագետ չեմ, չեմ հաշվարկել, բայց վստահ եմ՝ եթե Բագրատյանը նստի, իր թիմով հաշվարկի, կտեսնի, որ այս ճգնաժամի պայմաններում այս իշխանություններն ավելի շատ են թալանում, քան նորմալ պայմաններում։ Սա գուցե հոգեբանական բան է, կամ իրենք զգում են, որ կատաստրոֆա է, և վերջին պահին ինչքան հնարավոր է, ավելի շատ պետք է թալանել։ Հնարավոր է։ Նրանք խելք չունեն, բայց բնազդ ունեն՝ բոլոր գիշատիչներին հատուկ,- հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը